«Ժողովուրդ». Դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը

«ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: 2016 թվականի հունիսին հրապարակվեց, որ գողություն էր կատարվել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի առանձնատնից և ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանի տանից: Այս արարքի համար գողության մեջ մեղադրվողներից Նիկոլայ Հարությունյանը ազատազրկման էր դատապարտվել 6 ամիս ժամկետով, իսկ ահա Շահեն Գասպարյանը՝ 11 տարի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազ Խ. Երեմյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացվի, և նա ազատազրկման դատապարտվի 13 տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի դիմումը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ