«Ժամանակ». ԵՄ-ում սկանդալ է հասունանում. հռչակագրում նշված տարածքային ամբողջականության սկզբունքը ԱլԳ անդամ երկրի միջև շահերի բախում է առաջացնում

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ ան­դամ երկրների գագաթնաժողո­վի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկր­ների տարածքային ամբողջա­կանությանը և սահմանների անձեռնմխելիությունը: ԵՄ անդամ Իսպանիայի և կիրակի օրն անկախացած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական և կարևոր է:   Այս դրույթին աջակցում են նաև ԱլԳ անդամ առնվազն երեք եր­կիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը: Հայաստանը փոր­ձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս դա գրեթե անհնար է թվում»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ