Էրդողանն ու Ալիևն առանձնազրույց են ունեցել Բաքվում

Բաքվում այսօր առանձնազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հայտնի է, որ դռնփակ հանդիպմանը լրագրողները ներկա չեն եղել: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, շեշտել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխությունն ու լայն համագործակցությունն օր օրի զարգանում ու հզորանում է:
Մեկնաբանություններ