Էրդողանը խոսել է շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին ներկա է գտնվել Ադրբեջանում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությանը, նախագիծն անվանել է «տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիք», գրում է «Սաբահ» պարբերականը: «Այս նախագիծն իրականացվել է մեծ ջանքերով, նվիրվածությամբ, շատ քրտինք  է թափվել դրա համար: Մենք ապրում ենք աշխարհի սիրտը հանդիսացող տարածաշրջանում, որը ռազմավարական մեծ նշանակություն ու հզոր պոտենցիալ ունի, այս նախագծի շնորհիվ 1 միլիոն ուղևոր, 6.5 տոննա բեռ կփոխադրվի: Չինաստանից եկող բեռը 12-15 օրում կկարողանա հասնել Եվրոպա: Առաջին իսկ գնացքով Լոնդոնը կկապվի Չինաստանին այս երկաթգծի շնորհիվ», - ասել է Էրդողանը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ նախօրեին Ադրբեջանում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը: Բաքվի միջազգային նավահանգստից առաջին գնացքի մեկնելու արարողությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով ներկա են գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի վարչապետ Բակըտջան Սագինտաևը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.