Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր գործչին՝ իրեն ֆաշիստ բռնակալ անվանելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Բյուլենթ Թեզջանին՝ իրեն բռնակալ անվանելու համար, այս մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, գրում է թուրքական t24.com.tr կայքը: Օրեր առաջ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում ունեցած ելույթի ժամանակ Թեզջանն Էրդողանին անվանել էր ֆաշիստ բռնակալ: Իբրահիմ Քալընը նշել է, որ Թեզջանի դեմ դատական գործ է հարուցվել՝ ժողովրդի մեջ ատելություն տարածելու մեղադրանքով: Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ Թեզջանի արարքը սազական չէ մայր ընդդիմությանն ու թշնամության դրսևորում է ժողովրդի ընտրության հանդեպ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է Ժողովրդահանրապետականների խոսնակին՝ նրա արածն անարգանք ու անդաստիարակություն անվանելով: «Սա մեծ անպատկառություն է, անդաստիարակություն, մեծ թշնամանք կա այս ամենի մեջ: Թուրքիայում միակ ֆաշիստական կուսակցությունը հենց ժողովրդահանրապետականներն են, պատմությունը դրա վկան է», - ասել է Բոզդաղը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.