Երևանում, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում ջրամատակարարումը մինչև 8 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 31-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. - Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3, 4, 6, 8, 9, 10, 11, 12, 16, 17, 18, 20, 22, 24 փողոցների ջրամատակարարումը։ - Ժամը 09.30-18.00  կդադարեցվի  Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը։ - Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.