
Վերջին շաբաթում ավելի քան 800 սիրիացիներ վերադարձել են իրենց տները: Այս մասին հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Վերջին շաբաթվա ընթացքում իրենց տներն են վերադարձել ռազմական գործողությունների սկզբից իրենց բնակարանները լքած ավելի քան 800 սիրիացի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս զինվորականները 1700 կգ ընդհանուր քաշով հումանիտար օգնություն են առաքել Հալեպ նահանգի Աբու Մաքբար բնակավայրի բնակիչներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կարիքավոր բնակիչներին տրամադրվել է սննդի 300 ծանրոց և ամբուլատոր բժշկական օգնություն ցուցաբերվել 156 տեղացիների, այդ թվում՝ 89 երեխայի: