6 տարի առաջ ընդամենը 20 դոլարով Թուրքիա գնացած սիրիացի ներգաղթյալը միլիոնատեր է դարձել

Երեսուներկուամյա սիրիացի Յասեր Հադդադը, որը մոտ 6 տարի առաջ փախել է Թուրքիա, այսօր հաջողակ ձեռնարկատեր է և գործատու։ Նա ամսական ունի առնվազն մեկ միլիոն լիրա (ավելի քան 270.000 ԱՄՆ դոլար) եկամուտ, գրում է diken.com.tr-ը։ 2011 թվականին Սիրիայից թուրքական Հաթայ նահանգ անցած և գրպանում ընդամենը 20 դոլար ունեցած Յասերը որոշ ժամանակ անց տեղափոխվել է Ստամբուլ և սկսել իր ապրուստի համար գումար վաստակել զբոսաշրջային ընկերություններում արաբ զբոսաշրջիկների համար թարգմանություններ անելով: Ավելի ուշ սիրիացի ներգաղթյալը որոշել է իր սեփական գործը հիմնել և ակտիվ գովազդային արշավ է սկսել՝ զբոսաշրջիկներ գրավելով Քաթարից, Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից: Այսօր արդեն միլիոնատեր Յասեր Հադդադն ինքն է հանդիսանում գործատուի դերում և իր սեփական զբոսաշրջային գործակալությունում ունի 45 աշխատող, որոնցից 5-ը թուրք են, մնացածը՝ սիրիացի ներգաղթյալներ: Հադդադը պատմել է, որ իր նախաձեռնած գովազդային ակցիաների շնորհիվ նրանց հաջողվում է ամսական առնվազն 150 արաբ զբոսաշրջիկ բերել Թուրքիա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.