Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ֆուտբոլ դիտելու գնալ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են կանանց այցելել մարզադաշտեր և դիտել ֆուտբոլային խաղերը։ Արգելքի չեղարկումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարից։ Սաուդյան Արաբիայում գործում են շարիաթի նորմերը, որոնք արգելում են տղամարդկանց և կանանց համատեղ այցելությունը հասարակական վայրեր, ինչպիսիք են կինոթատրոններն ու մարզադաշտերը։ Կանանց չի թույլատրվում նաև ճանապարհորդել, բժշկի գնալ առանց տղամարդու ուղեկցության։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.