Շախմատի կանանց հավաքականը հաղթեց Սերբիային

Կրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Սերբիայի ընտրանու նկատմամբ:   Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը հաղթեցին իրենց մրցակիցներին: Պարտվեց միայն Մարիա Կուրսովան:   Դանիելյան-Վոյինովիչ` 1:0 Յովանա-Մկրտչյան` 0:1 Գալոյան-Զարկովիչ` 1:0 Գայչին-Կուրսովա` 1:0   Հիշեցնենք, որ նախորդ երկու տուրերում Հայաստանը հաղթել էր Հունաստանին և պարտվել Ուկրաինային:
Մեկնաբանություններ