Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի ընտրանու հետ

Կրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ:   Մեր շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիով: Սարիչ-Արոնյան պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Մովսեսյան-Ստևիչ պարտիայում կողմերը համաձայնեցին կիսել միավորները 32-րդ քայլում:   Յանկովիչ-Սարգսյան պարտիան ավարտվեց 30-րդ, իսկ Մելքումյան-Մարտինովիչ պարտիան` 43-րդ քայլում:   Սարիչ - Արոնյան` ½-½ Մովսեսյան - Ստևիչ` ½-½ Յանկովիչ - Սարգսյան` ½-½ Մելքումյան - Մարտինովիչ` ½-½   Հավելենք, որ առաջին երկու տուրերում մեր շախմատիստները հաղթել էին Հունաստանի  և Շվեյցարիայի ընտրանիներին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.