Նորվեգիայում 17-ամյա ռուսաստանցին ռումբ ստեղծելու համար ազատազրկման է դատապարտվել

Նորվեգիայում դատարանն 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 17-ամյա ռուսաստանցուն՝ ռումբ ստեղծելու և այն Օսլոյի կենտրոնում տեղադրելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
  Աղբյուրի հաղորդմամբ՝ դատախազությունը պահանջել է ազատազրկել դեռահասին 2 տարով՝ պահանջը բացատրելով այն հանգամանքով, որ նա հաճախ է իսլամիստական կայքեր այցելել և թեմատիկ պատկերներ պահել իր մոտ: Դեռահասը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ինքը պատրաստվել է պայթեցնել ռումբն անտառում՝ տան մոտակայքում: Քննիչների տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ին դեռահասը պայթուցիկ սարք է տեղադրել Օսլոյի կենտրոնում, երբ այն մարդաշատ է եղել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.