Նավթի համաշխարհային գներն անկանոն դինամիկա ունեն

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները տատանվում են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն: Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,04%-ով՝ կազմելով 53,92 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,07%-ով՝ հասնելով բարելի համար 60,40 դոլարի: Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.