Ղրղզստանի նախագահն արձակուրդ է վերցրել ազգային ռազմավարության վրա աշխատելու համար

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ կարճաժամկետ արձակուրդ է վերցրել: Այդ մասին, ինչպես փոխանցում է ria.ru-ն, հայտնում է երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: «Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հոկտեմբերի 30-ից կարճաժամկետ աշխատանքային արձակուրդ է վերցրել: Արձակուրդի ժամանակ նախագահը կաշխատի մինչև 2040 թվականը Ղրղզստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային ռազմավարության նախագծի վերջնական տարբերակի վրա»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում: Սահմանադրության համաձայն՝ 2011 թվականին պաշտոնի անցած Աթամբաևի նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին: Պետության նոր ղեկավարի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 15-ին: Ընտրություններում հաղթանակ է տարել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սոորոնբայ Ժեենբեկովը: Ընտրության վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.