
Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի ստորագրել է վերջնական արձանագրությունը, որի համաձայն երկրի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, հայտնում է
«ՌԻԱ Նովոստի»-ն:
Ղրղզստանի նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 15-ին: Երկրի գլխավոր պաշտոնին հավակնում էր 11 թեկնածու: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Ժեենբեկովը հաղթել է առաջին փուլում իր հիմնական մրցակից՝ ընդդիմության ներկայացուցիչ Օմուրբեկ Բաբանովին:
Արձանագրության համաձայն՝ Ժեենբեկովը ստացել է ընտրողների ձայների 54,22 տոկոսը: