Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում երկու հանդիպում է անցկացրել «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ և սեփական հարկի տակ 3:1 և 3:2 հաշվով առավելության հասել առաջատար ակումբի նկատմամբ,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   14 խաղից հետո «Արարատը» 25 միավորով 14 թիմերի մեջ 8-րդն է (մյուս ակումբները 15-17-ական խաղ են անցկացրել): Հաջորդ հանդիպումներն «Արարատը» նոյեմբերի 4-ին և 5-ին մրցակցի հարկի տակ կանցկացնի «Մետալլուրգա-2»-ի հետ:
Մեկնաբանություններ