
ԿՀՎ ինֆորմատորը 1955 թվականին հայտնել է այն մասին, որ բացառված չէ, որ Ադոլֆ Հիտլերը թաքնվել է Հարավային Ամերիկայում։ Բացի այդ, նրա խոսքով՝ 1945 թվականի ապրիլին նա իր կյանքին վերջ չի տվել, այլ փախել է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչության փաստաթղթերին։
CIMELODY-3 կեղծանունով գործակալը պատմել է, որ իր ենթական զրուցել է նախկին SS-ական Ֆիլիպ Սիտրոենի հետ։ Վերջինս իբրև թե հանդիպել է Ադոլֆ Հիտլերի հետ հետպատերազմական շրջանում։
Սիտորենը նաև ցույց է տվել լուսանկար, որտեղ իբրև թե պատկերված են ինքն ու Հիտլերը 1954 թվականին Կոլումբիայի Տունխա քաղաքում։ Ինֆորմատորը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել է, որ մեկ տարի անց Հիտլերն իբրև թե լքել է Կոլումբիան և ուղևորվել Արգենտինա։