
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը շուտով կհեռարձակվի «MUTV»-ի եթերում:
«Միկի. հայ հերոս» վերնագրով 60 րոպե տևողությամբ ֆիլմը կցուցագրվի նոյեմբերի 16-ին կեսգիշերն անց, գրում է ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարությունը:
«Ֆիլմը կպատմի Մխիթարյանի անցած անհավանական ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք, նրա հոր` Համլետ Մխիթարյանի ողբերգական մահվան մասին: Հենրիխի երազանքն է եղել շարունակել իր հոր ուղին և դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
Լինելով Հայաստանի առաջին քաղաքացին, որը միացել է Պրեմիեր-լիգայի ակումբին, Հենոն, ինչպես նա հայտնի է ընկերների շրջանում, դարձել է իր երկրի ամենանշանակալի գործիչներից մեկը:
Շատերի համար նրա պրոֆեսիոնալիզմն ու հաջողակ լինելը ներկայացնում է «նոր Հայաստանը» և նա մշտապես բնութագրվում է որպես «Հայաստանի հպարտություն»,- ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում:
Արդեն հասանելի է նաև ֆիլմից կարճ դրվագ. որը կարող եք դիտել
այստեղ: