Կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ

Այսօրվանից ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Քննարկմանը ներկա կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ դրանք արդյունավետ կլինեն։ «Մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումներ գտնելուն ուղղված քննարկումներին։ Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թվականի համար»,- նշեց վարչապետը։ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ հաշվի առնելով կառավարության 2017-2022 թվականների նպատակադրումները` 2018 թվականի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ են նախագծել. «Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականանությունը շարունակելու է սահմանափակված մնալ պարտքի կայունացման ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում»։
Մեկնաբանություններ