Կատալոնիայի նախկին նախագահը փախել է Բելգիա

Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը և տարածաշրջանի կառավարության այլ ներկայացուցիչներ լքել են Իսպանիան և այժմ գտնվում են Բելգիայում։ Այս մասին հայտնում է տեղի El Periodico թերթը՝ հղում անելով Իսպանիայի կառավարության իր աղբյուրներին։ Նրանք նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Իսպանիայի գլխավոր դատախազությունն Իսպանիայի Ազգային և Գերագույն դատարաններ է ներկայացրել 2 հայց ընդդեմ Պուչդեմոնի, կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների՝ խռովության, ապստամբության և պետական միջոցների մսխման մեղադրանքով։ Իսպանիայի օրենսդրությամբ՝ Պուչդեմոնին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։ Դրանից հետո Բելգիայի փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Տեո Ֆրանկենը կատալոնական ղեկավարությանը քաղաքական ապաստան էր առաջարկել։ Ինչպես սպասվում է՝ այսօր կատալոնական վտարանդի ղեկավարությունը համատեղ հայտարարությամբ հանդես կգա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.