Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է Իսպանիայի կառավարության կողմից այն ցրելու որոշումը

Իսպանիայի կառավարության կողմից ցրված Կատալոնիայի խորհրդարանը ընդունել է այդ որոշումը և դադարեցրել աշխատանքը մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը: Երեքշաբթի նշանակված խորհրդարանի պրեզիդիումի նիստը չեղարկվել է: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կատալոնիայի խորհրդարանի անդամները, չնայած հեռացվելուն, երկուշաբթի կրկին ժամանել էին աշխատանքի: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի գործադիր իշխանության անդամներին մի քանի ժամ է տվել անձնական իրերը հավաքելու համար: «Մենք նրանց մի քանի ժամ ենք տալիս անձնական իրերը հավաքելու համար, դրանից հետո նրանք չեն կարողանա մնալ շենքերում»,- նշել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոիդան: Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: Ռախոյը պաշտոններից հեռացրել է խորհրդարանի անդամներին, այդ թվում կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնին և ցրել է Կատալոնիայի խորհրդարանը: Պուչդեմոնը հայտարարել է, որ չի ճանաչում Իսպանիայի իշխանությունների որոշումները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.