
Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Զանգանեն Մարզիե Շախդաիին նշանակել է իր առաջին տեղակալ, հայտնում է
IRNA գործակալությունը:
Այդկերպ՝ Մարզիե Շախդաին դարձել է Իրանում առաջին կինը, ով նշանակվել է նավթի հարցերով նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
Ավելի վաղ նա նախարարի տեղակալն էր և իրանական պետական նավթաքիմիական ընկերության տնօրենը: Նավթի հարցերով նախարարի տեղակալի պաշտոնում Շախդաին նշանակվել էր 2016 թվականի փետրվարին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 12-ին Ֆարզանե Շարաֆբաֆին դարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունում առաջին կինը, ով ավիաընկերություն է գլխավորել: