
Իրանի իսլամական հանրապետությունը կվերացնի Իրաքյան Քրդստանի հետ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները, որոնք մտցվել էին Քրդստանի դեմ սահմանված պատժամիջոցների իրականացման շրջանակներում, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները կվերացվեն մոտ օրերս:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Հանրաքվեին դեմ էին արտահայտվել ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանությունները, այլև բոլոր հարևան երկրները՝ այդ թվում և Իրանը