Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին հայտարարել է, թե որտեղ է ցանկանում աշխատել

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, թե որտեղ է ցանկանում աշխատել: «Ցանկանում եմ լուրջ պրոեկտի մասնիկ դառնալ, որտեղ ինձ ժամանակ կտան աշխատելու համար: Միաժամանակ հասկանում եմ, որ ցանկությունս ի կատար ածելն այդքան էլ հեշտ չէ: Ներկա պահին առաջարկներ չկան: Հիմա ես պարզապես սպասում եմ»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Squawka»-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին Աշխարհի 2018թ. առաջնության ընթացքում կարող է գլխավորել Խորվաթիայի ազգային հավաքականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.