Երևանում Doing Business-ի ցուցանիշի բարելավման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերին, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ուղղությամբ առաջարկներ մշակելու և ներկայացնելու նպատակով: «Մենք պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման հետ», - նշել է Տարոն Մարգարյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.