Երևանում քաղաքացին ընկել է ձորակը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասում՝ «Սագա» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Մ. Բաբաջանյան 18/13 հասցեի մոտակա ձորակում՝ մոտ 7 մ, փրկարարներն անգիտակից վիճակում հայտնաբերել են 1988 թ. ծնված Յ. Ռ.-ին և դուրս բերել ձորակից, ով հոսպիտալացվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.