Դաշտավան գյուղի դպրոցից գողացել են համակարգիչները

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին գողություն է կատարվել Արարատի Դաշտավան գյուղի դպրոցից։ Չարագործները հափշտակել են երկու համակարգիչ և պատճենահանող սարք։ Ինչպես կայքի թղթակցին հայտնեցին դպրոցից, գողությունը կատարվել է հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը. նախ բացել են առաջին հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանը, ներս մտել դպրոց և տնօրենի աշխատասենյակից գողացել տեխնիկան։ Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։
Մեկնաբանություններ