Գիտնականները պարզել են ինչպես է կրիան ողջ մնում փոթորկի ժամանակ

Բնության տարերքների պատճառով վտանգվում են անհետացող տեսակները՝ որոշ կետեր, լամանտիններ, շնաձկներ եւ ծովային կրիաներ, հայտնում է The Daily Mail-ը: Սակայն դանիացի, կանադացի, ամերիկացի եւ ավստրալացի կենսաբանների կատարած հետազոտությամբ պարզվել է, որ բնության դաժան փորձությունները պարտադիր չէ, որ ծովային կրիաների կործանման պատճառ դառնան: Սա պարզվել է Էլեոնորային հետեւելու շնորհիվ: 2012 թվականին այս ծովային կրիային են ամրացրել GPS եւ Ֆլորիդայի ափերին տեղաշարժման մասին հաղորդիչներ: Էլեոնորայի թիմում եղել են նաեւ նրա այլ ցեղակիցներ, սակայն հենց այս հերոսուհին է հայտնվել արեւադարձային փոթորկի էպիկենտրոնում: «Բարեբախտաբար, մենք հայտնաբերեցինք, որ կրիան առանց դժվարության հաղթահարել էր տարերքը: Փոթորիկները կարող են ծովային կրիաներին շեղել ուղղությունից, իսկ կյանքի համար պայքարը կարող է հոգնեցնող լինել՝ սպառելով էներգիայի պաշարները եւ անհնար դարձնելով ձվադրման պրոցեսը»,- ասում է Դանիայի Հարավային համալսարանի կենսաբան Մարիա Ուիլսոնը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.