Բերման ենթարկվեց Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Հայկ Թ.-ն, որը հուլիսի 11-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Մեկնաբանություններ