Արտակարգ դեպք Երևանում. կանչով դեպքի վայր մեկնած բժիշկը հերթական անգամ բռնության է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվում, որ Լեփսիուսի փողոցի 10 շենքի 2-րդ բնակարանում հարձակվել են կանչով նշված հասցե մեկնած շտապօգնության թիվ 13 բժիշկների խմբի վրա։ Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ տանտերը՝ 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը, հայտնել է, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։ Պարզվել է նաև, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ներսիսյանի և շտապօգնության թիվ 1 ենթակայանի բժիշկ, 24-ամյա Վահե Ալեքսանյանի միջև, ովքեր ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.