Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը դանակի սպառնալիքով պահանջում է նախկին կնոջը

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի: Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.