
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 09:00-ից մինչեւ ժամը 21:00-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզիկայի ինստիտուտ» բնակելի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է «Գազպրոմ Արմենիայի» տարածած հաղորդագրությունում: