
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ ինքը կարող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ:
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում ճեռպազրույցների ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ինքը 2018-ի ապրիլին հավակնում է հանրապետության նախագահ դառնալ, ինչին Աղվան Վարդանյանը պատասխանեց.
«Ախ, իմ ցանկություններ մասին եթե դուք իմանայիք... Տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ես ամենայն հավանականությամբ դառնալու եմ ՀՀ նախագահ, ՀՀ ոստիկանապետ։ Մամուլը շատ բան կարող է գրել։ Նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել, բայց ես ձեզ երաշխավորում եմ՝ աշխարհը պտտվում է և ոչ մի բան մի բացառեք», - ասաց Աղվան Վարդանյանն՝ ընդգծելով, որ ինքը լուրջ չի համարում նման հրապարակումները։
«2018 թվականը կգա կխոսենք, բոլորս էստեղ ենք լինելու: Ես գոնե ծրագրում եմ տարի էլ լինել, կհանդիպենք կխոսենք»,-ասաց Վարդանյանը: