Ալավերդիում ուժեղ քամու հետևանքով 20 մ երկարությամբ ծառն ընկել է «BMW» մակնիշի 4 ավտոմեքենաների վրա

Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանված մեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով մոտ 20 մ երկարությամբ ծառն ընկել է «BMW 320» մակնիշի 35 FS 859 , «BMW 320» մակնիշի 35 PO 438, «BMW X5» մակնիշի 07UU341  և «BMW 320» մակնիշի 29 UL 275 պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.