Whoscored. ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում ամենացածր գնահատականը ստացել է Մխիթարյանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:   Խաղի միակ գոլը 81-րդ րոպեին խփել է «կարմիր սատանաների» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը:   Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և բավականին ակտիվ էր: Նա դաշտում անցկացրել է 65 րոպե:   Խաղից հետո «whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է մրցող թիմերի ֆուտբոլիստների գնահատականը:   «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում ամենացածր գնահատականը ստացել է Հենրիխ Մխիթարյանը` 6,3: Հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասին մեկ հարված է կատարել: Վերջինիս փոխանցման ճշտգրտությունը 62 % է:   Հավելենք, որ «Տոտենհեմի» մեկնարկային կազմում ամենացածր գնահատականը Դելե Ալիինն է` 6,0:   Նշենք, որ ՄՅՈւ-ի կազմում լավագույնն է ճանաչվել Կրիս Սմոլինգը, ով ստացել է 7,6 գնահատականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.