iPhone X-ի էկրանի վերանորոգումը կարժենա 279 դոլար

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության կողմից երբևէ արտադրված iPhone-ի ամենաթանկ մոդելը՝ iPhone X-ը, հոկտեմբերի 27-ից հասանելի է նախնական պատվերի համար: Այժմ արտադրողը հրապարակել է որոշակի տեղեկություն թանկարժեք նորույթի վերանորոգման վերաբերյալ: Ըստ այդմ` պարզվել է, որ 1.000 դոլար արժողությամբ սմարթֆոնի էկրանի վերանորոգումը բավական թանակ «հաճույք» է, եթե օգտատերը չի օգտվում երաշխիքի ընդլայնված ծառայությունից: Ինչպես նշում է The Verge-ը, եթե օգտատերը չի օգտվում երաշխիքի ընդլայնված ծառայությունից, ապա նա ստիպված կլինի 279 դոլար վճարել էկրանի վերանորգման համար: Իսկ դա կրկնակի ավել է iPhone 6-ի էկրանի վերանորոգման ծառայության գնից (129դոլար): Համեմատության համար նշվում է, որ iPhone 8-ի դեպքում նույն ծառայությունն արժե 169 դոլար: Ինչ վերաբերում է երաշխիքային ծառայությունից դուրս վերանորոգման բոլոր տեսակներին, ապա դրանք կարժենան 549 դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone X-ի համար AppleCare+ ծրագրի շրջանակում երաշխիքային ծառայությունն արժե 199 դոլար, մինչդեռ iPhone 8 ու iPhone 8 Plus-ի դեպքում՝ 129 և 149 դոլար: Այնուհանդերձ, թեկուզ բուն երաշխիքային ծրագիրն ավելի թանկ է, սակայն դրա առկայության դեպքում վերանորգման ծառայության գները չեն ավելանում: Օրինակ՝ AppleCare+ ծրագրի շրջանակում iPhone X-ի էկրանի վերանորոգումը կարժենա 29 դոլար:  
Մեկնաբանություններ