iPhone 8 Plus-ն աշխարհի ամենաարագ սմարթֆոնն է ճանաչվել

Բջջային հեռախոսների արագությունը հետազոտող AnTuTu հավելվածի ստեղծողները հրատարակել են այս տարվա սեպտեմբերի ամենաարագ սմարթֆոնների վարկանշային աղյուսակը: «Ոսկին» և «Արծաթը» բաժին են հասել Apple ընկերության սմարթֆոններին՝ iPhone 8 Plus (առաջին հորիզոնական) և iPhone 8 (երկրորդ հորիզոնական): «Բրոնզը» բաժին է հասել չինական OnePlus 5 գատջեթին: 4-րդ և 5-րդ տեղերը բաժին են հասել է HTC U11 և ZTE nubia Z17 սմարթֆոններին: Մնացած տեղերը զբաղեցրել են՝ Samsung Galaxy Note 8-ը, Xiaomi Mi6-ը, Samsung Galaxy S8-ը և S8+-ը:
Մեկնաբանություններ