5 պատճառ՝ ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպերից

Երբեմն հնարավոր չի լինում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից՝ նույնիսկ սննդակարգը շտկելու և սպորտով զբաղվելու պայմաններում։ Steptohealth.ru-ն գրում է, որ պետք չէ հուսահատվել. խնդիրների մեծ մասը հնարավոր է հաղթահարել։ Բավարար քանակով սպիտակուց չեք օգտագործում։ Օրվա ընթացքում բավարար քանակով սպիտակուցների օգտագործումը հատկապես կարևոր է առողջության համար։ Այն օգնում է նաև պայքարել որովայնի հատվածում կուտակված ճարպերի դեմ։ Հարկավոր է սննդակարգ ներառել հետևյալ մթերքը.
  • ձուկ
  • հավի միս
  • հնդկահավ
  • բանջարեղեն
  • լոբազգիներ։
Խորհուրդ է տրվում կրճատել կարմիր մսի և պանրի օգտագործումը։ Սխալ վարժություններ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միշտ լավ է, բայց կան վարժություններ, որոնք հատկապես արդյունավետ են որովայնի հատվածում կուտակված ճարպերի դեմ պայքարում։ Որովայնի շրջագիծը կրճատելու համար խորհուրդ է տրվում կարիդո ծանրաբեռնվածությունը համադրել ուժային վարժությունների հետ։ Հետևեք իմուն համակարգին։ Երբեմն ավելորդ քաշից ազատվելու դժվարությունները կապված են իմուն համակարգի հետ։ Աուտոիմուն հիվանդությունների բուժման համար օգտագործվում են որոշակի դեղամիջոցներ, որոնք կարող են որովայնի հատվածում ճարպի կուտակման պատճառ դառնալ։ Այս դեպքում դեղամիջոցների օգտագործումից հետո ավելորդ քաշն այլևս չպետք է անհանգստացնի ձեզ։ Միայն այնուղ մթերք եք օգտագործում։ Միայն քիչ քանակով ճարպեր պարունակող մթերքի օգտագործումը կարող է ոչ թե քաշի նվազման, այլ ավելացման պատճառ դառնալ։ Խնդիրն այն է, որ այդ մթերքը մեծ քանակով շաքար է պարունակում, որի օգտագործումն ուղղակիորեն կապված է որովայնի շրջագծի մեծացման հետ։ Չեք նախաճաշում։ Սննդի յուրաքանչյուր ընդունում և հատկապես՝ նախաճաշը կարևոր է օրգանիզմի համար։ Այն սննդի ամենակարևոր բաղադրիչ է, որից հրաժարվելը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման և որովայնի հատվածում ճարպերի կուտակման։
Մեկնաբանություններ