Փրկարարները Այնթապ գյուղի տներից մեկի նկուղում հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուղի տներից մեկի նկուղում հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Մեկնաբանություններ