Փլուզում Փամբակ գյուղում

Հոկտեմբերի 29-ին, ժամը 09:13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի տներից մեկի առաստաղը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է 8-րդ փողոցի տներից մեկի արտաքին պատի մոտ 0.5 քմ հատվածը, մոտակա անասնագոմի պատի մոտ 30 քմ հատվածը եւ տանիքը՝ մոտ 30 քմ։ Գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը գնահատելու եւ որոշելու համար։
Մեկնաբանություններ