Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են գերեզմանատան տարածքից ապօրինի ծառեր հատած 40–ամյա քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 40-ամյա Սերգեյ Շմավոնյանի կողմից Լուսաղբյուր գյուղի գերեզմանատան տարածքից ապօրինի 3 հատ բարդի տեսակի ծառ կտրելու փաստով: Սպիտակի ոստիկանները պարզել են, որ նա Լուսաղբյուր համայնքի գերեզմանատանը հարող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից բենզասղոցով հատել և գողացել է ծառերը, որոնք մասնատված, վառելափայտի տեսքով ոստիկանները հայտնաբերել են Ս. Շմավոնյանի տանը: Վնասի չափը ճշտվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.