Սեւանա լճից փրկարարները դուրս են բերել ռետինե նավակ քշողներին

Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, երկու քաղաքացի ռետինե նավակով գտնվում են լճի մեջ եւ չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացիներ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.-ը եւ 1981 թ. ծնված Կ. Մ.-ը ռետինե նավակով գտնվում են Սեւանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, եւ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ: Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ:
Մեկնաբանություններ