«Ռոման» երկարաձգել է Ֆասիոյի պայմանագիրը

Իտալական «Ռոման» հայտարարել է թիմի պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:   Հռոմեական ակումբը Ֆասիոյի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր: Այսպիսով, արգենտինացու նոր պայմնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:   Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆասիոն հանդես էր գալիս «Ռոմայում» վարձակալական հիմունքներով: Ամռանը «գայլերը» գնել էին նրա ամբողջական տրանսֆերը Լոնդոնի «Տոտենհեմից»:   Պաշտպանը հռոմեական ակումբի կազմում մասնակցել է 59 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.