Պուտինը հեռախոսով շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի ազգային տոնի կապակցությսմբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհավորել Թուրքիայի ազգային տոնի կապակցությամբ, որը նշվում է այսօր՝ հոկտեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքէջի հաղորդագրությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները հեռախոսազրույցում նաև կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել անձնական շփումը, ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.