Ոստան-Քաղցրաշեն ճանապարհին մեքենան ընկել է ջրատարը

Հոկտեմբերի 29-ին, ժամը 08:54-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ZQ 382 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա չգործող ջրատարը. ուղեւոր՝ 1989 թ. ծնված Ս. Ս.-ը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը, տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ս.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.