Նորվեգիայի ափերում հայտնաբերվել են կործանված ռուսական Ми-8 ուղղաթիռի բեկորները

Նորվեգիայում՝ Շպիցբերգենի ափերի մոտ հայտնաբերվել են ռուսական Ми-8 ուղղաթիռի բեկորները, որը կործանվել էր հոկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բեկորները հայտնաբերվել են 209 մ խորության վրա: Ուղղաթիռում գտնվող 3 գիտնականի և անձնակազմի 5 հոգու մարմինները դեռ չեն գտնվել: Հիշեցնենք, որ Նորվեգիայի Շպիցբերգենի ափերին՝ Բարենցբուրգից ոչ հեռու, ռուսական ուղղաթիռ էր կործանվել: ՌԴ ԱԻՆ Ил-76 փրկարարական օդանավը մեկնել էր դեպքի վայր, որպեսզի 20 հոգանոց ջրասուզակների խումբը սկսի որոնողական աշխատանքները ծովում: Նշենք, որ ուղղաթիռում գտնվել է 3 գիտանական և անձնակազմի 5 անդամ:
Մեկնաբանություններ