
Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչին»: Այդպիսով, մանկունյանցիները ԱՊԼ-ի նոր ռեկորդ սահմանեցին՝ 10 տուրից հետո վաստակած միավորներով: Այժմ Գվարդիոլայի թիմը 10 խաղից հետո ունի 28 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: