
Warner Bros. ընկերությունը մտադիր է նկարահանել «Մահացու զենք» ֆիլմաշարի հինգերորդ մասը, որի վերջին ժապավենը էկրան է բարձրացել 1998-ին:
Ինչպես հաղորդում է Deadline-ը, ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Ռիչարդ Դոները, ով նկարահանել է բոլոր նախորդ մասերը, իսկ գլխավոր դերերը կմարմնավորեն Մել Գիբսոնն ու Դենի Գլովերը:
Որպես ֆիլմի սցենարիստ հանդես կգա Չանինգ Գիբսոնը, ով աշխատել է ֆիլմի 4-րդ մասի վրա:
Ֆիլմաշարի առաջին մասը էկրան է բարձրացել 1987 թվականին և դարձել 80-ականների ամենահայտնի մարտաֆիլմերից մեկը: Ֆիլմաշարի ընդհանուր եկամուտը կազմել է 955 մլն դոլար: