Հրդեհ Նելսոն Ստեփանյան փողոցի մոտակայքում գտնվող այգում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 2-րդ զանգվածում՝ զինկոմիսարիատի շենքի մոտակայքում այրվում է այգի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում գտնվող այգում այրվում է չշահագործվող վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:03-ին: Վագոն-տնակում այրվել են կենցաղային իրեր՝ 10 քմ:
Մեկնաբանություններ