Հրդեհ Աշտարակ քաղաքում. Այրվել է խմորեղենի արտադրամաս

Հոկտեմբերի 28-ին, ժամը 21:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ավտոկայանի մոտակայքում գտնվող խմորեղենի արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին,մարվել՝ 21:39-ին: Այրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 1 հասցեյում գտնվող խմորեղենի արտադրամասի (սեփականատեր՝ Գ. Ս.) մոտ 40 քմ կախովի առաստաղը, գազի բալոն (20 կգ) եւ 3 վառարան՝ մասամբ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.